Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Հասարակություն

Այնթապում համադասարանցիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

2021 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, «Էրեբունի» բ/կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 18-ամյա բնակիչ: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ գյուղի 17- ամյա երիտասարդը իր մոտ պահվող ծալովի դանակով երկու անգամ հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:

Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ծնողի հսկողությանը հանձնելը։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը, կատարվել է դեպքի վայրի զննություն և առգրավում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: