Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ գործընթաց չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանի զորքերը դուրս չեն քաշվել ՀՀ տարածքից․ Մակունց (տեսանյութ)

ԱԽ նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է դիտորդներ տեղակայելու հայտարարության բովանդակության մասին ԱԳ նախարին, որի հետ կապված առարկություն չի հնչել, մնացած դրդապատճառների հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովեհտև չգիտեմ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին։

Ինչ վերաբերում է դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկին և արձագանքներին, Մակունցն ասաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը արձագանք էր վարչապետին․ արձագանք եղել է նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Լիտվիայից և այլ երկրներից։

«Որևէ գործընթաց չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանի զորքերը դուրս չեն քաշվել ՀՀ տարածքից»,-ընդգծեց Մակունցը։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի հետ կապված Ալիևի նոր հայտարարությանը, Մակունցը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատարը ասել է, որ խոսք է գնում ենթակառուցվածքների ապաշրջափակման և ոչ թե միջանցի մասին։

ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասում է՝ իհարկե մենք կցանկանանք, որ ամեն ինչ ավելի արագ տեղի ունենա, բայց դա մեզ չի կաշկանդում այլ քայեր կատարել․ «ՀԱՊԿ-ը ևս ունի իր կառուցակարգերը և ընթացակարգերը»։

Մակունցը նաև հայտարարեց՝ Հայաստանի ներսում թշնամիներ չունեն և չեն փնտրում, այսօր օրնիբուն զբաղված են Հայաստանի անվտանգային հարցերը կառավարելի պահելով։

Իշխանական մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հիշեցրեց՝ վարչապետը հրապարակային բանավեճի առաջարկ է արել։ Նա հույս հայտնեց, որ այդ բանավեճը կկայանա։

Գաբրիելյանը չբացառեց, որ նախընտրական շրջանում կլինեն սրացումներ, սուր բանավեճեր։ Ասաց՝ ցանկանում են միայն, որ այդ սրությունը դուրս չկա քաղաքական կոռեկտության սահմաններից։

Մակունցն էլ հավելեց, թե կոնկրետ դաշինքի կողմից երեկվանից բանավեճից հրաժարվելու հող է նախապատրաստվում, քանի որ, ըստ Մակունցի, այդ մարդիկ իրենց կառավարման տարիներին էլ հրաժարվել են պատասխանել մարդկանց հարցերին։