Մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի» հետ կապված որևէ բան. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ տեղի ունեցավ Ավան վարչական շրջանում:
«Ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ հստակ ասել, որ մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան, Մեղրիի մասին են շատ խոսում: Մեղրիի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին: Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են արտահայտվել: Քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի, որտեղ խոսել է Մեղրիի ռազմավարական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Ստամբուլյան խարտիան, որով Հայաստանը, ըստ էության, կողմ է քվեարկել այն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը: