Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշումը․ սպասում ենք՝ ԵԱՀԿ ՄԽ- ն պայմանավորվի Բաքվի հետ (տեսանյութ)

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Նորք Մարաշի իր աջակիցների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շտկման վերաբերյալ իր հայտարարությանն ու դրա արձագանքներին:

«Պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը․ սպասում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պայմանավորվի Բաքվի հետ: Սպասում ենք ԵԱՀԿ ՄԽ ազդանշանին, թե՝ Բաքուն նույնպես պատրաստ է հետ քաշել զորքերը․ հենց այսօր կարելի է սկսել դեէսկալացիան»,- ասել է նա՝  միաժամանակ նշելով, որ հայկական ԶՈւ-ն պատրաստ է պաշտպանել մեր տարածքը, եթե Բաքվի զորքերը չհամաձայնեն հետ քաշվել: