Բացել լրահոսը Փակել լրահոսը
616x510_1617788637
A A
Քաղաքականություն

Բայդենի վարչակազմը ՀՀ-ին առաջարկում է 24 միլիոն դոլարի օգնության փաթեթ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24.005.000 միլիոն դոլորի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:

Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6.050.000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար: