A
A
Կանադան մտահոգված է վեց հայ զինվորականների գերեվարմամբ․ Կանադայի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԿանադայի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր միկրոբլոկում անդրադարձել է օրերս հայ զինվորների գերեվարմանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես գրել է.
«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։