Բացել լրահոսը Փակել լրահոսը
1119176482_0_375_2000_1500_1920x0_80_0_0_8fac2f62aa9c89d99fb9f2174bb2acfe.jpg
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն հայտարարել է Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին

Միացյալ Նահանգները Եվրամիության և մյուս գործընկերների հետ միասին մշակում են Բելառուսի իշխանությունների առանցքային ներկայացուցիչների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ և մտադիր են վերադարձնել այդ երկրի ինը պետական ձեռնարկությունների դեմ սահմանափակումները, որոնք ավելի վաղ կասեցվել էին: Այս մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակիի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:

Նշենք, որն Մինսկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԱՄն նախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ վարչակազմից հայտնել են, որ պատժամիջոցները կիրառում են «Բելառուսում մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի, 2020-ի ընտրախախտումների պատճառով»: