Բացել լրահոսը Փակել լրահոսը
1729518941_0_71_3514_2048_1920x0_80_0_0_b168d12494eb1692203f855d07d61004.jpg
A A
Քաղաքականություն

Մոսկվայի և Մինսկի մերձեցումը սպառնալիք է․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ռուսաստանի և Բելառուսի մերձեցումը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Բելառուսի հետագա մերձեցումը Ռուսաստանի հետ սպառնալիք է․ Ռուսաստանն օգտագործում է Բելառուսը՝ մեր պետության դեմ ագրեսիա կառուցելու համար», - ասել է Կուլեբան։

Նշենք, որ Մինսկում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո Ուկրաինան տեղական ավիաընկերություններին արգելել է թռչել Բելառուսի օդային տարածքով։ Բելառուսի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարությանը և Կիևի որոշումը համարել «քաղաքական»: