Բացել լրահոսը Փակել լրահոսը
192296481_754988478531861_8368855269262314606_n
A A
Պաշտոնական

«Ոսկե արծիվ» շքանշանի հետաձգված հանձնում Արցախի հերոսին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանշական օրը, Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էր նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին:

Ըստ Հարությունյանի՝ այդ ժամանակ ինքը ցանկացել է գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրել է հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար:

«Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։