A
A
Արայիկ Հարությունյանը եղել է Շուշիի տանկ-հուշարձանի մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը: Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: