Բացել լրահոսը Փակել լրահոսը
191782953_126221719578821_7492307647602287723_n
A A
Քաղաքականություն

Դեմոկրատական կուսակցությունը դատապարտում է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի գերեվարումը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դատապարտում է այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի գերեվարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։
 
«Մեր երկրում տոտալ անտարբերություն է, ոմանք սպասում են իրենց երազած «փրկչին», ոմանք էլ ավելի վատ՝ սատարում են մի իշխանության, ում պարագլուխը ամեն օր ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Բավական է, դուք մեր տունն եք վաճառում, մենք և մեր հայրենակիցները ձեզ դա թույլ չենք տալու։
 
Միմյանց քննադատելու կամ սեփական շահը առաջ տանելու փոխարեն կոչ ենք անում բոլորիդ միավորվել․ մենք հայրենիք ենք կորցում»,-նշված է հայտարարությունում։