Բացել լրահոսը Փակել լրահոսը
193442539_117993563791947_6014377216512633536_n
A A
Քաղաքականություն

Հայ զինվորներին գերեվարելու լուրը փաստում է, թե ուր է տանում մեզ իշխանությունը․ Հակոբյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երևանում հանդիպեցին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։ Այս մասին տեղեկացնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
 
Նախագահ Քոչարյանը հիշեցրեց հետհաշվարկի մասին՝ նշելով, որ այս իշխանությանը մնացել է 24 օր։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։ «Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։
 
Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», - ասաց նախագահ Քոչարյանը։
 
Վահե Հակոբյանն ընդգծեց, որ հայ զինվորներին գերեվարելու այսօրվա տխուր լուրը ևս մեկ անգամ փաստում է, թե ուր է տանում մեզ այս իշխանությունը։ «Անհրաժեշտ է արագ արձագանքել բոլոր իրավիճակներին, մանավանդ որ գյուղական համայնքներում ոչ բոլոր լրատվամիջոցներն են հասանելի»,- եզրափակեց Հակոբյանը։
 
Հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ սահմանների անվտանգության և ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին։