A
A
Հայ զինծառայողների գերեվարումը կապում եմ Փաշինյանի հայտարարությունների հետ․ Վանեցյան
Աջակցիր «Ա1+»-ինՊետք է ախտորոշենք իրավիճակը, ինչն է պատճառը, որ մենք ունենք այսպիսի զարգացումներ: 6 հայ զինծառայողի գերեվարումն ես կապում եմ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունների հետ: Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա ուղղակի մեղադրեց Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ՀՀ-ի սահմաններում տիրող իրավիճակի մեջ և Ադրբեջանը նկատելով, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ կա ճեղք՝օգտվեց այդ առիթից և գերեվարեց մեր զինծառայողներին»:
Այդ մասին անդրադառնալով սահմանում տիրող անկայուն իրավիճակին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ինչքան մնա երկրի ղեկին, այդքան մեր երկիրն ունենալու է պրոբլեմներ: