Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ 4
A A
Պաշտոնական

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հարցով

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովուման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ  ներկայացուցիչը։
 
Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
 
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։