Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թագուհի Թովմասյան
A A
Քաղաքականություն

Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ․ Թովմասյան

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Այս մասին գրառում է կատարել «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների, բնակիչների , ինչպես նաև ՀՀ տարբեր նբարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ կարծում եմ, որ այսօր առավել, քան երբևէ անելիք ունենք բոլորս:
Ուստի հրատապ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ գումարելու, այլև
 
Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, որտեղ պետք է մասնակցենք նաև մենք՝ անկախ պատգամավորներս, որ ներկայացնում ենք սահմանամերձ մարզերը:
 
Ձևականությունների հետևից պետք չէ ընկնել, դռնփակ ֆորմատով խոսելու և ասելու շատ բան կա: Վտանգված է բոլորիս հայրենիքը»,-գրել է նա: