Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրներից Փաշինյանին հորդորել են չդիմել այդ կառույցին․ Ս․Սահակյան (տեսանյութ)

Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են աջակցության համար չդիմել ՀԱՊԿ, քանի որ դա կարող է հանգեցնել այդ կառույցի ինքնալուծարմանը․ այս մասին ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սուրեն Սահակյանն «Ա1+»-ի հետ զրույցում։

Նա նշեց, որ Ն․Փաշինյանն այդ մասին քաղաքական ուժերին տեղեկացրել է հենց պատերազմի օրերին, երբ հանդիպումներ էր ունենում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ։

«Ես հաստատում եմ, որ պատերազմի ընթացքում եղել է հորդոր՝ չդիմել ՀԱՊԿ-ին։ Դա եղել է, փաստ է։ Հորդորը եղել է ոչ միայն Ռուսաստանից, ենթադրում եմ նաև այլ երկրներից։ Դա կարող էր կազմակերպության ինքնալուծարման խնդիր առաջացնել»,- հավելեց նա։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա կարծիք հայտնեց, որ նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձևավորած դաշինքները կիսում են ընդդիմադիր ձայները։ «Թե ինչու են մրցակցում, իրենք գիտեն։ Փոշիացնում են իրար ձայները»,- ասում է Ս․Սահակյանը։