Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն բացառում է Քոչարյանի և Փաշինյանի գլխավորությամբ դաշինք․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ ու համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդը՝
Արտյոմ Գեղամյանն է, երրորդը` Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը ցուցակում 4-րդ համարն է, նրան հաջոդում է Դավիթ Խաժակյանը։

Ցուցակը ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը, ով ԿԸՀ էր եկել անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։

Խաժակյանը նաև հավելեց՝ հասկանում են, որ պայքարի մեջ են մտել ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, վարչական ռեսուրսի, բայց վստահ են, որ կարողանալու են բավարար չափով ձայներ գեներացնել առանց այդ ռեսուսների․

«Եթե մարդիկ մերժել են նախկին և ներկա արատավոր համակարգերը, ապա կա այլընտրանք և դա «Լուսավոր Հայաստանն» է»։

Խաժակյանը հայտարարեց՝ ԼՀԿ-ն բացառում է Քոչարյանի կամ Փաշինյանի գլխավորությամբ կոալիցիա։