Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայտնի չենք, կդառնանք. «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ (տեսանյութ)

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ազգային օրակարգ» կուսակցությունը։ Կուսակցության գործադիր քարտուղար, ցուցակի երկրորդ համար Արա Գասպարյանը ԿԸՀ-ին ներկայացրեց փաստաթղթերը։ Հայտնեց, որ իրենց ցուցակում կա 84 պատգամավորի թեկնածու։

Մեր դիտարկմանը, թե ինչպես են գնահատում իրենց շանսերը՝ հաշվի առնելով, որ համեմատաբար քիչ ճանաչված ուժ են, կուսակցության ներկայացուցիչը արձագանքեց. «Հայտնի չենք, հայտնի կդառնանք։ Ցուցակի առաջին համարն է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։ Գասպարյանն ասաց բացառում են թշնամական, Հայաստանը կործանման տանող ուժերի հետ որեւէ համագործակցություն։ Նրա պնդմամբ խոսքը ներկայիս իշխանությունների մասին է»։