Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ՊՆ․ Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, ոչ մի կրակոց չկա, բայց կրակոցը եղավ (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում, անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Բաքվի ապատեղեկատվությանն իրենց դիրքերը գնդակոծելուն, հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դիմում է այդ հնարքին՝ սեփական գործողությունները կոծկելու համար։

«Գիտենք՝ իրենք ինչ մարտավարություն են իրականացնում։ Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, ոչ մի կրակոց չկա, բայց այդ կրակոցը եղավ»,- ասել է նա։

Հարությունյանը հավելել է, որ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը։ Նա նշել է, որ ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և փորձում են դա կոծկել: