Բացել լրահոսը Փակել լրահոսը
191308645_1130485920781072_2708340162753060992_n
A A
Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը

2021թ. ԱԺ արտահերթ  ընտրություններում «Հանրապետություն»  կուսակցության  ընտրական ցուցակը կգլխավորեն Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը և Անի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական  ընտրական հանձնաժողովում  հանդիսանում է Երևանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը:

Անի Խաչատրյանը «Հանրապետություն» կուսակցության փաստաթղթերը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով սույն թվականի մայիսի 26-ին ժամը 15:00-ին: