Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը բիզնեսմե՞ն է, թե՞ քաղաքական գործիչ․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը բիզնեսմեն է, թե քաղաքական գործիչ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում լինելու է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Ըստ իս՝ Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ, նա անգամ 2008 թվականին հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար, իսկ եղբայրնեըը, որպես գործարար, հետապնդվում էին օրվա իշխանության կողմից, այնպես որ դժվար է ասել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ»։

Ինչ վերաբերում է Սյունիքում ստեղծված իրավիճակին և դիտարկմանը, թե բավարար քայլեր չեն արվում հակառակորդին ելման դիրքեր շպրտելու համար, Հակոբյանը վստահեցրեց, թե քայլեր արվում են․

«Մենք չենք ցանկանում այդ գործընթացը իրականացնել ուժ կիրառելով, մենք ցանկանում ենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»:

Հակոբյանը վստահեցրեց՝ գործընթացները շարունակվում են, իսկ մեր տարածքում Ադրբեջանի ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ Հակոբյանն ասաց՝ նման տեղեկատվություն չունի։

Իշխող ուժի անդամն ասաց՝ ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու հարց չի քննարկվում, քանի դեռ սահմանին սրացում չկա։