Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրաժարականներ և նոր անդամներ Ավագանիում (տեսանյութ)

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է ԲՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին՝ Քրիստինա Վարդանյանին: 

ԲՀԿ քարտուղար է նշանակվել Մարկոս Հարությունյանը: 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի մանդատը տրվել է Վիլեն Գաֆեսճյանին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է Նարեկ Պետրոսյանին: 

Նարեկ Պետրոսյանը մանդատը ստանալուց հետո հայտարարել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեղմնավոր աշխատանք մաղթեց ավագանու նորեկ անդամներին, եռանդ, ուժ՝ ի բարօրություն Երևանի: