Բացել լրահոսը Փակել լրահոսը
190493361_4412477895453318_7828484292915409490_n
A A
Պաշտոնական

Փրկարարներն այսօր Վարանդայի շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․
 
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:
 
Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
 
Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: