Բացել լրահոսը Փակել լրահոսը
189325148_1564314460444083_414254449540332613_n
A A
Պաշտոնական

Իրանական բեռնափոխադրողների համար դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուերն Պապաիկյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին Պապիկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով

«Քննարկել ենք ճանապարհատրանսպորտային ոլորտում հայ–իրանական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մտքերն ենք փոխանակել Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի ենթակառուցվածքների կառուցման և վերականգնման ծրագրերում արտասահմանյան, մասնավորապես՝ իրանական շինարարական ընկերությունների մասնակցության հնարավորության շուրջ։

Անդրադարձ է եղել նաև Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, այդ նպատակով բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգմանն առնչվող հարցերին։ Իրանական կողմին փոխանցվել է , որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը ներկայումս օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսվում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն»։