Բացել լրահոսը Փակել լրահոսը
ae3a72dbab3a7fb5096ecceffb788e8f_L
A A
Պաշտոնական

334 զանգ՝ Արցախի նախագահի աշխատակազմին

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 334 զանգ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովմանը և տեղահանված անձանց այլ խնդիրներին:

Բաց թողնված զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերի ճշտման համար թեժ գծի աշխատակիցները կատարել են 113 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47- 119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00-ն։ Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: