Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիերի որոնում1
A A
Պաշտոնական

Որոնումներն այսօր կշարունակեն Ֆիզուլիի ուղղությամբ

Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Նշենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: