Բացել լրահոսը Փակել լրահոսը
6139481 (1)
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 26-27-ը կայցելի Իսրայել և Արևմտյան ափ՝ որպես Գազայի սեկտորում հաշտություն հաստատելու ԱՄՆ քաղաքականության մաս: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում վկայակոչելով իր աղբյուրները:

Բլինկենի՝ Մերձավոր Արևելք կատարելիք այցի շրջանակում, պետքարտուղարը կլինի նաև Եգիպտոսում, որը հանդես է գալիս Գազայի հաշտեցման միջնորդի դերում, ինչպես նաև Հորդանանում: