A
A
Վտանգը սպառնում է ՀՀ ոչ միայն սահմանային հատվածներին․ Վանեցյան
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած պատերազմն ու դրան հետևած զարգացումներն ամբողջությամբ փոխել են թե մեր անվտանգային միջավայրը, թե այն խնդիրների ու ծրագրերի բովանդակությունը, որոնք կոչված էին լուծելու հայկական երկու պետությունները:
Այդ մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ վտանգ է սպառնում ոչ միայն ՀՀ սահմանային հատվածներին, այլև ՀՀ գոյությանն առհասարակ։