A
A
ՌԴ-ում կացության իրավունք չունեցող ներգաղթյալների համար կներդրվի նոր իրավական ռեժիմ
Աջակցիր «Ա1+»-ինՆերգաղթյալների համար, որոնք Ռուսաստանի Դաշնությունում կացության իրավունք չունեն, սակայն հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով, չեն կարող լքել երկրի տարածքը, կստեղծվի հատուկ իրավական ռեժիմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նոր իրավական ռեժիմը՝ «Վերահսկվող կացությունը», կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնց ելքը սահմանափակվել է՝ պատժաչափերը կրելու կամ դատական գործընթացներին մասնակցելու պատճառով:
Նշենք, որ ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարվա մարտից շուրջ 1,6 միլիոն ներգաղթյալ չի լքել Ռուսաստանը: