Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Այս փաստաթղթով կամաց-կամաց Հայաստան չենք ունենալու․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Կառավարության մոտ այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էր իշխանական նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, վերջինս նշեց, որ պետք է քաղաքացիների կողմից բարձրաձայնվեն  խնդիրները․

«Երեկվա ակցիային, օրինակ՝ նախկին քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստվում են մասնակցել արտահերթ ընտրություններին, վերցրել էին հարթակը և նախաձեռնության անդամներին չէին թողել մասնակցելու և արտահայտվելու»։

Հովսեփյանն ասում է, եթե քաղաքացին այսօր պահանջատեր է, պետք է թույլ տալ, որ ներկայացնի իր պահանջը։ 

Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ խոսակցություններին, Հովսեփյանն ասում է՝ այսօր դրա մասին խոսելը անթույլատրելի է, երբ սահմանները չեն պահպանվում ադրբեջանցիների կողմից․

«Այս փաստաթղթով կամաց-կամաց Հայաստանի Հանրապետություն չենք ունենալու»։

Հովսեփյանի հարցազրույցի ընթացքում կառավարություն ժամանեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայլեյանը։