Բացել լրահոսը Փակել լրահոսը
187583682_3767134690080226_7040968697518379009_n
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպերկինի հետ։ Փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։
 
Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։ Ընդգծվել է սահմանային միջադեպը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով արագ կարգավորելու երկկողմ հետաքրքրվածությունը։
 
Զրուցակիցներն արձանագրել են, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։ Դրան են միտված 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրագործման համար ստեղծված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը։