Պարոն Մարուքյան, Դուք ենթադրում եք, որ դեռ առնվազն 1 ամիս դրբեջանական զորքը մնում է Հայաստանո՞ւմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր ԼՀԿ-ի կողմից ներկայացված հայտարարության նախագիծը, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ հնարավոր չէ՞ր մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը և Հայաստանում նոր, լեգիտիմ, առաջնային մանդատ ստացած, ժողովրդի կողմից լիազորված իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց, որ ստացվում է` Էդմոն Մարուքյանը ենթադրում է մի տարբերակ, որ ևս 30 օր ադրբեջանական զորքերի ներկայացուցիչները մնում են ՀՀ տարածքում և դա ասելով, արդյո՞ք Մարուքյանը հաշվի է առել այն փաստը, որ Ադրբեջանի և Վրաստանի սահմանների դելիմիտացիայի հարցն արդեն 26 տարի շարունակվում է:
Մարուքյանը պատասխանեց, որ տեսնում էր` սկսվելու էր շահարկվել Վրաստան-Ադրբեջան դելիմիտացիայի հարցը, սակայն այնտեղ ամեն ինչ այլ է.
«Որևէ մեկը չի ասում, որ նորմալ չէ: Բայց նրանք փոխադարձաբար իրենց երկրների տարածքներ չեն ներխուժում զորքերով և պնդում, որ դա իրանցն է»: ԼՀԿ ղեկավարն ասաց, որ նիստը հրավիրել են, որ իշխանությունը պատասխաններ և բացատրություններ տա: Այդ քայլով օգտագործել են իրենց հնարավորություններն ու ժողովրդի ձայնը բարձրացրել են ԱԺ: