Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավետիք Իշխանյան
A A
Քաղաքականություն

Հայաստանի ինքնիշխանությունը չպետք է լինի բանակցությունների առարկա․ հայտարարություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն տարածել է հայտարարություն 2021 թ․ մայիսի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն․ Փաշինյանի կողմից ստորագրվող փաստաթղթի հետ կապված:

Հայտարարություն

2021 թ․ մայիսի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը, ըստ հանրամատչելի տեղեկությունների համադրման, կարող է պարունակել սպառնալիք՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ։

Բացարձակապես անընդունելի է ներկա գործադիր իշխանության կողմից նման բովանդակության և կարևորության հարցերի շուրջ՝ հանրությունից անհայտ պայմաններում կատարվող գործողությունները և որոշումները։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պահանջում է անհապաղ հրապարակել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից վկայակոչված փաստաթուղթը։

ՀՀ Սահմանադրության անփոփոխելի հոդվածները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և ապագան երբևէ չպետք է լինեն գործող իշխանության կողմից այլ պետության հետ տարվող բանակցությունների առարկա։