Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազա
A A
Քաղաքականություն

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը գնում են հրադադարի

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի իշխանությունների միջև հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Ըստ աղբյուրի՝ Եգիպտոսի իշխանությունները ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում հաջողության են հասել։ Միևնույն ժամանակ Իսրայելի իշխանություններն, ըստ պարբերականի աղբյուրների, մասնավոր զրույցներում խոսոտովանել են, որ մոտենում են իրենց նպատակների իրագործմանը։ 

Հիշեցնենք, որ Գազայի և Իսրայելի իշխանությունների միջև հրթիռակոծությունները սկսել են դեռևս մայիսի 10-ից։