Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Ժամը 1-ի սահմաններում սոցիալական ցանցերում  տարբեր օգտատերեր գրեցին՝ հավաքվում ենք կառավարության շենքի մոտ։ Քաղաքացիներն ասում էին, որ չեն կարող այլեւ տանը նստել եւ սպասել, քանի որ սահմանից եկող լուրերը շատ հակասական են եւ անհանգստացնող։

Ավելի վաղ  Պաշտպանության նախարարությունը հաստատել էր ադրբեջանցի եւ հայ զինվորականների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տեսանյութի իսկությունը, իսկ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ  ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրվելու։ 

Ուղիղ հեռարձակումը՝ Պարա-ի

Լուսաբացին քաղաքացիներն արդեն  կառավարական առանձնատան  մոտ էին։   Նրանք  հայտարարեցին, որ երեկոյան հավաքվելու  են կրկին կառավարության շենքի մոտ։