Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժիրայր Սեֆիլյան
A A
Քաղաքականություն

Շփման գծում նպատակահարմար է տեղակայել ոստիկանության զորքերը բանակի փոխարեն. Սեֆիլյան

Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը

Թշնամու հետ շփման գծում հեղինակազրկում են Հայկական բանակին, քանի որ նրան թույլ չեն տալիս կատարել իր հիմնական գործառույթը, այն է՝ պաշտպանել պետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այդ արժեքների պաշտպանությունն անուղղակի կերպով մասամբ երաշխավորված է պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նոր հաշվեկշռի շնորհիվ։

Նման իրավիճակում բացարձակապես անիմաստ և վնասակար է Հայկական բանակի ստորաբաժանումների տեղակայումը շփման գծում։

Դրանց փոխարեն նպատակահարմար է շփման գծում տեղակայել ոստիկանության զորքերը և ընդամենը իշխանության պաշտպանությամբ զբաղված ոստիկանական այլ ստորաբաժանումները։

Բանակը պետք է զբաղվի մարտական պատրաստությամբ, որպեսզի հարկ եղած դեպքում արդյունավետ կերպով կատարի իր գործառույթը։ Սա խիստ ժամանակավոր վիճակ է։

Շուտով այս քաոսը սերմանող Ռուսաստանին ցույց կտան իր տեղը, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակները կսանձվեն։

Մինչ այդ, եթե թշնամու հետ շփումը սկսվում և ավարտվում է ընդամենը սահմանային պատկանելության վերաբերյալ կեղծ, ժամանակավոր և ապագայում վերանայելի վեճերով ու բանավեճերով, ապա դրանց մեջ բանակի փոխարեն նպատակահարմար է ներգրավել ոստիկանությանը, քանի որ նա շատ ավելի է համապատասխանում այդ դերին։