Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայ Դատ-կեդրոնական խորհուրդ
A A
Քաղաքականություն

Կանադան հավելյալ 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աշխատանքների իրականացման համար

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին: Հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։

Ըստ հայտարարության՝ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական ​​կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Կանադական կողմը նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։




ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ