Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊՀ
A A
Հասարակություն

ԵՊՀ ուսխորհուրդը հրաժարվում է Հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին մասնակցելուց

ԵՊՀ Ուսանողական խորհուրդը, վերահաստատելով իր համոզմունքը Կառավարության 2021թ․ մայիսի 4–ի 704–Ն որոշման  և դրա իրագործմանն ուղղված՝ լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական և հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6–ի հայտարարությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչպես նաև որոշմամբ սահմանված գործընթացի հակաօրինականությունը՝ պայմանավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործող անդամների լիազորությունների դադարեցման հիմքերի բացակայությամբ,  հրաժարվում է մասնակցել նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին։

Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ ուսանողական խորհուրդը։