Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊՆ 2
A A
Պաշտոնական

Ադրբեջանական կողմն այսօր չի ներկայացել բանակցությունների․ ՀՀ ՊՆ

Այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Ավելի վաղ գերատեսրությունը հաղորդել էր  մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։