Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստից պատգամավորների մեծ մասը բացակայում էր (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր ժամը 11։00-ին նախատեսված Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը մոտ 40 րոպե ընդմիջվեց քվորում չապահովելու պաճառով։

Հատկանշական է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների մեծ մասը նիստին չէր ներկայացել, թեև երկրում սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ և ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։

Ընդմիջումից հետո միայն երկու պատգամավորներ՝ իշխանական խմբակցությունից Քրիստինե Պողոսյանը և Հայկ Կոնջորյանը ներկայացան նիստին  և նիստը սկսվեց։

Մեկնարկից հետո հանձնաժողովը կարճ քննարկեց և ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և նույն խմբակցությունից Արտակ Մանուկյանը։

Նիստին մասնակցում էր նաև Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ով նիստից հետո լրագրողների հարցերին չպատասխանեց, չմեկնաբանեց սահմանային իրավիճակը, միայն հորդորեց հետևել ՊՆ-ի կողմից տրվող պաշտոնական լրահոսին․

«ՊՆ-ն  ունի ծառայություն, որը տալիս է լրատվություն, կխնդրեմ հետևել պաշտոնական լրահոսին»,-ասաց Արման Սարգսյանը։