Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1
A A
Սպորտ

Ըմբիշներ Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ (տեսանյութ)

Հայաստանի ազատ ոճի ընբիշներն առաջին մեդալները նվաճեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում:

70 կգ քաշային կարգում 3-րդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշ Արման Անդրեասյանը 3:1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Բորոհանին ու նվաճեց բրոնզե մեդալ: 

Նույնպիսի արդյունքի հասավ նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը, որը 7:4 հաշվով պարտության մատնեց վրացի Գոգա Մամիաուրիին և կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:

Վաղը կկայանան մնացած հինգ քաշային կարգերի եզրափակիչ մրցամարտերը: Հայաստանից հանդես կգան երկու ըմբիշ: 61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Վանիշվիլու հետ, իսկ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն ուժերը կչափի ռուսաստանցի Չերմեն Վալիևի հետ:

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականն առնվազը չորս մեդալով կվերադառնա Հյուսիսային Մակեդոնիայից: