Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռդ ագն
A A
Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ռուսասատանում շարունակում են ուշադիր հետևել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերով պայմանավորված իրավիճակին։ Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական կողմը Երևանին և Բաքվին բարձր և բարձրագույն մակարդակով կանոնավոր շփումների միջոցով աջակցություն է ցուցաբերում՝ լարվածության նվազեցման նպատակով։

«Հաստատում ենք կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը և 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ նշված դրույթների անխախտ իրականացումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նաև կարևորվում է, որ նման միջադեպերը լուծվեն բացառապես խաղաղ եղանակով․ «Ռուսասատանի Դաշնությունը պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել, որպեսզի նպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը»։