Բացել լրահոսը Փակել լրահոսը
188656711_2903077756628870_1331273290126245991_n
A A
Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանի  կուսակցությունը քարոզարշավ չի անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում: Այս մասին կ նախագահ Դավիթ Սանասարյանը  գրում է ֆեյսբուքյան էջում։

«Մեր կուսակցության անդամների և մարտական ընկերների հետ միասին եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի: Միգուցե քաղաքական առումով կորցնում ենք, բայց մեր ընտրության մեջ չենք տատանվել ոչ մի վայրկյան. հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա:

Մեր բաղձալի բարձրունքներում եռագույնը պիտ ծածանվի վաղ թե ուշ»,-գրել է Սանասարյանն ու հրապարակել լուսանկար առաջնագծից։

Լուսանկարը՝  Դավիթ Սանասարյանի ՖԲ էջից