Բացել լրահոսը Փակել լրահոսը
187624761_2093179620836305_2196387006245374727_n
A A
Քաղաքականություն

Արցախում հրետակոծությունից վնասված 7064 շենք-շինություն է հաշվառվել

ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հրետակոծության հետևանքով վնասված շենք-շինությունների, առանձնատների վերանորոգման, վերակառուցման, տանիքների վերականգնման շինարարական աշխատանքները։

Հանրապետության տարածքում հրետակոծությունից վնասված թվով 7064 շենք-շինություն է հաշվառվել, որի մեծ մասը` Ստեփանակերտում թվով 5264: Ասկերանի շրջանում գրանցվել է թվով 375, Մարտունու շրջանում` թվով 925, Մարտակերտի շրջանում` թվով 500 նման շենք-շինություններ:

Ստեփանակերտի թվով 1092 օբյեկտներում ներկա դրությամբ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ թվով 388-ում արդեն իսկ աշխատանքներն ավարտված են: Ասկերանի շրջանում թվով 182 շինություններում ընթացող աշխատանքներից 18-ն ավարտին է հասցվել: Մարտունում` թվով 344 շենքերից ավարտվել է 59-ը, իսկ Մարտակերտի շրջանում թվով 167 օբյեկտներում ընթացող շինվերանորոգման աշխատանքներն ավարտվել են 8-ում:

Շինարարական աշխատանքները իրականացնում է թվով 168 կազմակերպություն։

Շինաշխատանքների հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից`պարբերաբար այցելելով շինհրապարակներ։