Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հյուրընկալել է Մարիո Կեմպեսին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսն այսօր այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, լեգենդար ֆուտբոլիստը շրջայց է կատարել մարզաբազայի տարածքով, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին։ Կեմպեսը զրուցել է ակադեմիայի ղեկավարության հետ, ողջունել պատանի ֆուտբոլիստներին։

«Նման փոքր պետության համար «Ուրարտուն» իսկապես լավ պայմաններ ունի։ Ինձ ասացին, որ մոտ 900 երեխա է այստեղ մարզվում, որոնց թվում աղջիկներ էլ կան։ Եթե կան նման պայմաններ, ապա հայկական ֆուտբոլը վաղ թե ուշ առաջընթաց է գրանցելու», - իր տպավորություններով կիսվել է լեգենդար ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Մարիո Կեմպեսը: