Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Անտառում երեւացող կրակի ահազանգի հետքերով

Մայիսի 17-ին ժամը 21:50-ին  Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով հեռվից անտառում կրակ է երևում:
 
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
 
Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում լրիվությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Զ.Ա.-ին պատկանող հողամասում մոտ 3 X 9 մ երկաթյա կոնստրուկցիայով տնակը և ներսի գույքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: