Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Ազատության հրապարակից ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը (տեսանյութ)

Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով:

 Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:

«Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս պահին պարզվում են հանգամանքները, նյութեր են նախապատրաստվում»,- նշել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: