Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Հայազգի ծանրորդը 4 տարով որակազրկվել է

Որակազրկումն ուժի մեջ կմտնի մայիսի 19-ին։ Ռուսաստանում չորս տարով որակազրկել են ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 62 կգ քաշային Էդուարդ Անանյանին։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը՝ ՌՈՒՍԱԴԱ-ն։

Հայազգի մարզիկը խախտել է հակադոպինգային կանոնակարգի 2․1 կետը՝ այն է, նրա դոպինգ ստուգման սրվակում հայտնաբերվել են արգելված նյութեր։ Որակազրկումն ուժի մեջ կմտնի մայիսի 19- ին։ Նմանատիպ խախտման համար ծանրորդուհի Եկատերինա Կոզլովսկայան որակազրկվել է 3 տարի ժամկետով։