Բացել լրահոսը Փակել լրահոսը
hhh
A A
Հասարակություն

Մեկ տարեկան երեխային Սյունիքից ուղղաթիռով Երեւան են արագ հասցրել

 
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ:
 
Փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան:
 
Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:
Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը:
Այս մասին հայտնում է Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը։