Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանության զորքերի թիմը՝ ամենադիպուկ կրակող (տեսանյութ)

Ոստիկանի մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են ոչ միայն լինել գրագետ, ֆիզիկապես պատրաստված, այլև տիրապետել զենքի կիրառման կանոններին, կարողանալ դիպուկ կրակել։ Այդ նպատակով ամեն տարի մարտական և ֆիզիկական պատրաստականության դիֆերենցված ստուգարքներ հանձնելուց զատ, ոստիկանները մասնակցում են նաև հրաձգության առաջնությունների։

Այս տարի Երևան քաղաքում ոստիկանության հրաձգության հերթական առաջնությունն անցկացվեց մայիսի 12-ից 14-ը։ Մրցույթին մասնակցում էին ոստիկանության ստորաբաժանումների հավաքականները։
Թիմային հաշվարկում հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության զորքերի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ՊՊԳՎ և ոստիկանության շտաբի հավաքականները:
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով ու դրամական պարգևներով: